1405 դիտում
13:42 08-03-2023
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։
Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։
Փալոնն իր նամակում նաև ուշադրության է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային և անօրինական շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք ամիս։ Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության համար:
Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու և բժշկական, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։
Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաեւ կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում՝ ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր
1695 դիտում
10:28 28-04-2021
Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին
6483 դիտում
15:26 08-03-2018
Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել Արցախին և Հայաստանին տրամադրել 70 մլն դոլար օժանդակություն
Այս բաժնից
721 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
862 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
706 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում