211652_close_icon
views-count122666 դիտում article-date 15:26 19-03-2017

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Saturn Astra-ն ու Toyota-ն. 7 վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանաչված մեդիափորձագետը, ճանապարհային ոստիկաններն ու Արցախի փրկարար ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214-րդ կմ հատվածում բախվել են Saturn Astra մակնիշի 88 VA 988 համարանիշի և Toyota մակնիշի 61 TM 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնց մեջ էր նաև Ճանաչված ու սիրված մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր մինչ բժիշկների ժամանումը, իրենց անձնական և ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոցներ: Գրեթե 50 րոպեից ավելի քաղաքացիները իրենք էին օգնություն ցուցաբերում վիրավորներին, սակայն տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, նոր իրենք տեղափոխեցին, և միայն վերջում վիրավորներից մեկին տեղափոխեց շտապօգնության ավտոմեքենան, իսկ մեկին էլ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեցին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Ժամանել էին նաև Սիսիանի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չունեին, քանի որ քաղաքացիները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների, Սամվել Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի հետ անհրաժեշտ գործողությունները կատարել էին: Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Saturn Astra-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ- ճակատի բախվել Toyota-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր