48126 դիտում
16:30 20-03-2017
Վանդալիզմ Երևանում. միայն թուրքը «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հարևանությամբ գտնվող «Երիտասարդություն» զբոսայգում տեղադրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանը կպղծեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 20-ին, Երևան քաղաքի ՀԱԹ-ի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում առավոտյան զբոսանք կատարող քաղաքացիները նկատել են, որ այնտեղ տեղադրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանը պղծված է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանի որոշ հատվածներ ներկված են բրոնզով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծուհի Աիդա Ավդալյանը եղածը «վանդալիզմ» որակեց և ասաց, թե չի ուզում հավատալ, որ այս ամենի հետևում հայ է կանգնած: Ըստ նրա՝ արձանն այսպես պղծողները թուրքից էլ վատն են և նրանք այս կերպ խորը վիրավորանք են հասցրել Հայ մարդուն:
Քաղաքացիներից մի քանիսն էլ այս ամենը որակեցին «սրբապղծություն», քանզի, ըստ նրանց, միայն սրբություն չհարգող մարդն էր ընդունակ նման կերպ վարվել մեծն Շիրազի արձանի հետ:
Ինչևէ, համոզված լինելով, որ այս ամենը կառաջացնի հայերի մեծամասնության դժգոհությունը, բոլորի անունից խնդրում ենք համապատասխան կառույցների ղեկավարներին գտնել, ինչպես քաղաքացիները նշեցին, սրբապիղծներին և պատասխանատվության ենթարկել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
15:14 27-04-2014
Գյումրիում նշվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը
4521 դիտում
12:46 27-04-2015
Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է