211652_close_icon
views-count1523 դիտում article-date 15:14 27-04-2014

Գյումրիում նշվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը

Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այնուհետև տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար: Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից: Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն: Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր