2383 դիտում
11:18 21-03-2017
Արտագաղթի սպառնալիքին ադեկվատ չարձագանքելը այլասերում է մարդկանց, դարձնում է նրանց ուզվոր, մուրացկան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպես արդեն գրել էի, ես չեմ պատրաստվում ձայն տալ ՀՀԿ-ին և կարծում եմ, որ քննադատության մեծ մասը, որն այսօր հնչում է այդ կուսակցության հասցեին, արդարացի է։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ ցանկացած ՀՀԿ-ականի ամեն մի ասածը սխալ է, իսկ նրանց ընդդիմախոսների ամեն բառ ճիշտ է։
Ուզում եմ խոսել մի շատ սկզբունքային ու ցավալի հարցի մասին՝ արտագաղթի։ Դիլիջանում հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացին վարչապետից ինչ-որ բան պահանջեց, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում խոստացավ արտագաղթել։ Վարչապետի պատասխանն, իմ կարծիքով, միանգամայն ադեկվատ էր՝ «հարցդ կոռեկտ ձևակերպիր և մի սպառնա երկրից գնալով»։
Ընդհանրապես, որևէ խնդիր քննարկելիս մենք պետք է խուսափենք շանտաժի լեզվից, նաև այն պատճառով, որ դա քո շանտաժի թիրախին կարող է, ի վերջո, զայրացնել և դրդել հենց այն քայլերին, որոնց վերաբերյալ դու սպառնում ես «պատժամիջոցներ» կիրառել։
Օրինակ՝ երբ ինձ սպառնում են՝ «եթե այսպես գրես կամ այնպես մտածես, ես կասեմ, որ դու իշխանության կողմից ես», ես, եթե ավելի երիտասարդ և անփորձ լինեի, «կուղարկեի» շանտաժիստին համապատասխան տեղը և կկոշտացնեի իմ ձևակերպուները։ Բայց քանի որ 25 տարում դա լսել եմ մի քանի հարյուր անգամ, հատկապես սուր՝ «նախընտրական» պահերին, ես միայն մի բան եմ կրկնում՝ «դա էլ կանցնի»։
Հիմա՝ բուն արտագաղթի մասին: Ինձ հետ զրույցներում նույնպես այդ սպառնալիքը բազմիցս հնչեցվել է: Ինչի համար են դա ի՛նձ ասում: Որպեսզի ես ասեմ՝ «հա, ցավդ տանեմ, ճիշտ ես անում, մեկ ա, էս երկիրը երբեք չի դզվելու, սրանց սաղին վառել ա պետք»: Եթե ես հակառակն ասեմ՝ «վայ, մի գնա, խնդրում եմ, լավ կլինի», իմ զրուցակիցն ավելի կոգևորվի և կխորանա «վառելու» թեմայի մեջ: Դրա համար էլ ես ասում եմ՝ «ձեր ընտրությունն է», քանի որ իսկապես այդպես եմ կարծում: Այդ պատասխանին հետևում է «բայց ախր ես հայրենասեր տղա եմ» ոչ այնքան համոզիչ, «իներցիոն» վերջնամասը, և խոսակցությունն այդքանով ավարտվում է:
Երբ արտագաղթելու սպառնալիքը հնչեցնում են պաշտոնյայի (տվյալ դեպքում՝ վարչապետի) ականջի համար, ապա ակնկալվում է, որ պաշտոնյայի արձագանքը կլինի հետևյալը. «վայ, չգնաս, ես քեզ կտամ՝ ինչ ուզում ես»: Հենց այդպես էլ վարվում են ընտրություններին մասնակցող մի շարք այլ թեկնածուներ: Բայց արտագաղթի սպառնալիքին ադեկվատ չարձագանքելը այլասերում է մարդկանց, դարձնում է նրանց ուզվոր, մուրացկան, հրաշագործ «թագավորին» սպասող»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1792 դիտում
10:37 21-12-2021
Ի՞նչն է մարդկանց այլասերում․ «Առավոտ»
3124 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»