211652_close_icon
views-count1738 դիտում article-date 13:30 21-03-2017

«Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահը և Մոսկվայում «ՊրոԷկվադոր»-ի գրասենյակի տնօրենը քննարկել են հայ-էկվադորական հարաբերությունների հետագա զարգացումները

Մարտի 15-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում «Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ նախագահ, «ԱրմԷկ Թրեդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանի և Մոսկվայում «ՊրոԷկվադոր»-ի գրասենյակի տնօրեն Անդրեյ Կարպովի միջև: Քննարկվել են հայ-էկվադորական հարաբերությունների հետագա զարգացումներին, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող հարցեր։ Շոշափվել է նաև կակաոյի, սուրճի ու ծովամթերքների ներկրման հնարավորությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայ-Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի [url=http://newsecuador.ec/one_news?id=6105]կայքից[/url]։

Նմանատիպ նյութեր