211652_close_icon
views-count2751 դիտում article-date 20:01 21-03-2017

Քննարկվել է Հայաստանում «էլեկտրոնային մշտական» համակարգ ներդնելու հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Զոլոտայա կորոնա» վճարման համակարգերի տարածաշրջանային մենեջեր Անտոն Սմապինին և տրանսպորտային ու սոցիալական քարտերի տնօրեն Ալեքսանդր Գրիշինին։ «Զոլոտայա կորոնա»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, մասնավորապես, տրասնպորտային միջոցներից օգտվելու միասնական էլեկտրոնային քարտի՝ «էլեկտրոնային մշտական» համակարգը։ Բացի այն, որ մեկ քարտի միջոցով կարելի է վճարել տրասնպորտային բոլոր միջոցների ուղետոմսի համար, ավտոմատացված այդ համակարգը հնարավորություն է տալիս նաև ղեկավարելու ուղևորների շարժը, օգնում է ուղևորահոսքի վիճակագրական հետազոտություն իրականացնել և ըստ այդմ կանոնակարգել ուղերթերի քանակը։ Դիտարկելով Հայաստանում համակարգը կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկեց մշակել համագործակցության սխեմա, որից հետո քննարկել այն ներդնելու առաջարկը։

Նմանատիպ նյութեր