211652_close_icon
views-count7757 դիտում article-date 19:10 03-05-2020

Տիգրան Ավինյան. Բացի տեղորոշման համակարգից, ևս մի նոր համակարգ ենք ներդնելու

Մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/576263.html]News.am[/url]-ը: «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, ապա նաև ասիմպտոմ վարակակիրների: Եվս մի նոր համակարգ կներդնենք, որը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա հնարավորություն կտա առանց մարդկանց հյուրանոցներում պահելու մարդկանց պահել ինքնամեկուսացման ռեժիմում»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր