211652_close_icon
views-count1906 դիտում article-date 16:29 22-03-2017

Հունվար-մարտ ամիսներին սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների

Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։ Այս ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում: «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, ամսական 60.000 դրամի շրջանակներում, 300 ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցվել են 57.000 դրամի չափով, 150 ընտանիքների տրամադրվել են կահույք և կենցաղային այլ իրեր։ Մայրաքաղաքի նուհերում արտահերթ հիմունքներով ընդգրկված են 122 սիրիահայ երեխաներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 498, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 32 սիրիահայ աշակերտներ, որոնցից 5-ը՝ անվճար հիմունքներով: Սիրիահայերը, հատկապես երեխաները, ընդգրկվում են սոցիալական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումներում: Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 417 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր