211652_close_icon
views-count3355 դիտում article-date 15:41 23-03-2017

Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը

Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը չի հեռարձակվի ռուսաստանյան և ոչ մի հեռուստաալիքի կողմից։ Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24»-ը։ «Ռուսաստանից այս տարի ոչ ոք Կիևում «Եվրատեսիլ»-ին չի գնա, այդ իսկ պաճառով դաշնային հեռուստաալիքներից և ոչ մեկը մրցույթը չի հեռարձակի»,-հայտարարել է հաղորդավարը։ Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 3 տարով արգելում է երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր՝ պարզաբանելով, որ Սամոյլովան խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը։ ՌԴ ԱԳՆ-ն այդ որոշումը քաղաքական է որակել։

Նմանատիպ նյութեր