3494 դիտում
12:47 13-03-2017
«Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
Այս տարվա մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու է Յուլյա Սամոյլովան, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Ռուսաստանի Առաջին ալիքին։
Նա կատարելու է «Flame is Burning» երգը։
«Իհարկե, շոկի մեջ եմ և մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, որ դա ինձ հետ է պատահում։ Ես երջանիկ եմ»,-Ria Novosti-ին ասել է Յուլյան։
Նա մանկությունից հաշմանդամ է և գամված է անվասայլակին, սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի մասնակցի և հաղթի երգի տարբեր մրցույթներում։ Յուլյան նաև 2013 թվականին մասնակցել է «Ֆակտոր Ա» երգի մրցույթին և դուրս եկել եզրափակիչ։
Ռուսաստանը հանդես է գալու «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին։
Նմանատիպ նյութեր
3065 դիտում
14:24 15-03-2017
Իոսիֆ Կոբզոնը Յուլյա Սամոյլովային հորդորում է հրաժարվել «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց
13471 դիտում
13:51 17-11-2017
Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան՝ «Բումերանգ» երգով
3355 դիտում
15:41 23-03-2017
Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին