35514 դիտում
16:18 23-03-2017
Հենրիխ Մխիթարյանը Ռիտա Սարգսյանի հետ այցելել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով, բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց և լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը:
Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12634 դիտում
19:49 03-09-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ վարչապետի տիկնոջ հետ այցելել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
1432 դիտում
16:19 28-10-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Այս բաժնից
3727 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2710 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2488 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ