5567 դիտում
21:43 23-03-2017
Աբու Դաբիում քննարկվել է հայ-էմիրաթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։
Սուրեն Կարայանը Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները։
Օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։
Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։
Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է նաև առաջիկա ամիսներին վերջինիս հնարավոր այցը Հայաստանի Հանրապետություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1648 դիտում
12:01 13-10-2024
Աբու Դաբիում կայացել է հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված