211652_close_icon
views-count1547 դիտում article-date 16:35 17-01-2020

Միջկառավարական հանձնաժողովը երկկողմ կապերի գործնական հարթակ է․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին: Պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը ներկայացրել է կատարված գործնական քայլերն ու նախատեսվող անելիքները: Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գործնական միջոց և կարևոր հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր