2017 դիտում
18:30 23-03-2017
Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից:
Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել:
«Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
18:20 19-12-2017
Նախագահն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրենին
Այս բաժնից
760 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ