211652_close_icon
views-count6830 դիտում article-date 21:25 24-03-2017

Կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան․ Պատմության այս օրը

1603 թ. - մահացել է Եղիսաբեթ I-ը, Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ (ծնվ. 1533 թ.)։ 1753 թ. - Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը: 1802 թ. - անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը: 1882 թ. - Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզ հարուցիչի հայտնաբերման մասին: 1882 թ. - մահացել է Հենրի Լոնգֆելոն, ամերիկյան ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ (ծնվ. 1807 թ.)։ 1898 թ. - վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար): 1949 թ. - առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ, անգլիական «Համլետը»: 1955 թ. - ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը: 1972 թ. - կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

Նմանատիպ նյութեր