2701 դիտում
14:52 24-03-2017
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը
Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
Վ. Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետականհամալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Նույն տարումընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանիմիջնադարյան պատմության հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.`դոկտորական ատենախոսությունները:
Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի պատմությանպետական թանարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017 թ.):
Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության եւ հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարեւորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը:
«Նոր-Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երեւան, 1967, 1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակականքաղաքական եւ մշակութային պատմությունը:
Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի՝ Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առեւտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:
Վ. Բարխուդարյանի՝ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո՝ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայհունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները եւ հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996):
Վ. Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում:
Հասկանալի պատճառներով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Նրա խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի եւ այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ եւ գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգեւոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ՝ որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխնախագահ, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քար-տուղար, ծավալել է գիտականկազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաս-տակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգեւների՝ ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. ՍահակՍ. Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ:
Նմանատիպ նյութեր
2457 դիտում
19:10 12-10-2022
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը
3267 դիտում
16:56 23-10-2019
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը
2541 դիտում
19:33 24-01-2020
Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված