4672 դիտում
13:59 26-03-2017
Ռուսաստանի 63 քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում
Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվում են հակակոռուպցիոն ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի [url=https://navalny.com/p/5255/]հետաքննություն-ֆիլմը[/url]՝ Ռուսաստանում կոռուպցիայի մասին, անդրադառնալով նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Հայտնում է [url=https://www.vedomosti.ru/politics/articles/2017/03/26/682722-antikorruptsionnie-mitingi]vedomosti.ru[/url]-ն
Ցույցերի մեծամասնությունը համաձայնեցված չէ տեղական իշխանությունների հետ: Ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնին մոսկվացինեին կոչ է արել դուրս գալ Տվերսկոյ փողոց և երթ անկացնել:
Վլադիվոստոկում ցույցի մասնակցում է հազար մարդ, ոստիկանությունը ձերբակալել է 40 մասնակցի։ Խաբարովսկում փողոց է դուրս եկել 200 ցուցարար: Եկատերինբուրգում ցույցն անցկացվում է ժողովրդական զբոսանքի տեսքով, այստեղ ոստիկանությունը 4 մարդ է ձերբակալել։ Նովոսիբիրսկում ցույցը պատշաճ իրազեկվել է, որին մասնակցում է 2000 մարդ:
Կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր, երթեր են անցկացվում նաև Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Չիտայում, Չելյաբինսկում և այլ քաղաքներում։
Ալեքսեյ Նավալնին իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 63 քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
4718 դիտում
18:10 29-04-2017
Ռուսաստանի մի շարք քաղաքներում «Надоел» խորագրով բողոքի ցույցեր են անցկացվում. կան ձերբակալվածներ
21889 դիտում
18:53 05-05-2018
Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC
1817 դիտում
15:52 25-03-2015
Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը