6281 դիտում
18:45 26-03-2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Վլադիկավկազ
Մարտի 26-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկ.
«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին եւ ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին:
Թիմի կազմում է նաեւ Լեւան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը:
Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը (երկուսն էլ` 97 կգ) , Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):
Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին:
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
18:23 30-04-2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա
2334 դիտում
20:20 05-05-2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիեւի հուշամրցաշարում
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին