1578 դիտում
16:22 27-03-2017
Մայրաքաղաքում մեկնարկել են 2017թ. ծրագրով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է 69 ներդրումային ծրագիր: Հանձնարարվել է պարբերաբար թարմացնել համապատասխան տեղեկատվությունը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է ակտիվացնել և մինչև ամսվա վերջ ավարտել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է տվյալ աշխատանքների իրականացումը պլանավորել այնպես, որ ճանապարհների ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածների նախապատրաստման և ասֆալտապատման բուն գործընթացի միջև ընկած ժամանակահատվածը հասցվի նվազագույնի:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել է 19 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ինչպես նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման դեպքերը հայտնաբերելու նպատակով: Վերջինիս մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Նախկինում հայտնաբերված 2 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով խստացնել հսկողությունը՝ կիրառելով կոշտ վարչարարություն:
Նմանատիպ նյութեր
3651 դիտում
13:45 06-04-2017
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները
2501 դիտում
21:02 23-03-2017
Երևանում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները
967 դիտում
15:44 28-03-2017
Մայրաքաղաքում մեծ թափով ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»