211652_close_icon
views-count5097 դիտում article-date 22:25 27-03-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է խորհրդարանի փոխնախագահ, եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետի հետ

Մարտի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Սեյմասի (խորհրդարան) փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գեդիմինաս Կիրկիլասին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ։ Ապա փոխխոսնակի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծեցին տնտեսական և քաղաքական հարաբերությունների առավել խորացմանը միտված երկկողմ հետաքրքվածության մասին։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում ակնկալվում է Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Գեդիմինաս Կիրկիլասը իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սեյմասի փոխխոսնակը նաև ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը և Լիտվան փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել։ Դեսպանը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից խորհրդարանական մակարդակով տարվող ապակառուցողական քայլերի մասին՝ ընդգծելով, որ նման գործելաոճը որևէ հեռանկար չունի և վնաս է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նմանատիպ նյութեր