211652_close_icon
views-count113900 դիտում article-date 19:28 27-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Երևանի ոստիկանապետը կարողացել է կանխել տղամարդու ինքնասպանությունը, ով սպառնում էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ հատուկ ջոկատը և թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Բիձյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Պետրոսյանի և նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ, փրկարար ծառայության ենթասպա Սարգսյանի գխավորությամբ: Ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարների կանչով դեպքի վայր են ժամանաել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները, ԱԻՆ-ի փրկարարներն ու փրկարար հոգեբանը տևական ժամանակ համոզում էին տղամարդուն, որպեսզի հետ կանգնի այդ ծայրահեղ քայլին դիմելուց, սակայն բանակցությունները արդյունք չէին տալիս: Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, ով որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունեցավ տղամարդու հետ, որից հետո Երևանի ոստիկանապետին հաջողվեց համոզել քաղաքացուն՝ վտանգավոր եզրագծից անցնել անվտանգ վայր, ինչից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր