41722 դիտում
15:50 28-09-2023
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա աղջիկը, ով սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել, քաղաքացիների կողմից փրկվեց, սակայն րոպեներ անց կամրջից ցած նետվեց․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում քաղաքացիները Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի երիտասարդ աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներին հաջողվում է նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել անվտանգ վայր, ապա դեպքի վայր են ժամանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սաֆարյանը, Հայկ Նասլյանը, իսկ Հովհաննես Սիմոնյանն ու Լաերտ Հայրապետյանը դեպքի վայրից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, ովքեր փորձում էին ավտոմեքենաները կայանել կամրջի վրա։
Ահազանգով ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանը։
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների կողմից փրկվածին տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենան, որտեղ նա ոստիկաններին խնդրում է, որպեսզի իրեն ջուր տան և մինչ նրան ջուր կհասցնեին, նա ավտոմեքենայից դիմում է փախուստի, անցնում ճանապարհը և կամրջից նետվում, ապա 7 մետր բարձրությունից ընկնում ռեստորանային համալիրի տանիքի վրա։
Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նրա իջեցնում են և պատգարակով մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում ու տեղափոխում «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սերինե Ա․-ն է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+