5947 դիտում
20:46 27-03-2017
Միայն ՀՅԴ-ն ու «Ելք» դաշինքն են ընդունել բաց բանավեճերի անցկացման առաջարկը. Վիգեն Սարգսյան
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ-ից բացի, միայն 2 ուժ է հստակ հայտնել արտաքին քաղաքականության հարցում իր մոտեցումների մասին։
Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ռազմահայրենասիրական դաստիարակության ու պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողովի ընթացքում։
Նախարարի խոսքով, դա ցույց է տալիս, որ այդ ուժերը, ընտրվելու դեպքում պատասխանատու են լինելու միայն երկրում տնտեսական բաշխման համար։
«Նրանք խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, դա նշանակում է, որ նրանք առաջարկում են նվազեցնել բանակի ծախսերը։ Ես, որպես պաշտպանության նախարար, ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե սպան վարձատրվեր միջազգային ստանդարտներին համապատասխան»,- շեշտել է ՎԻգեն Սարգսյանը։
Հանրապետությունում, շարունակել է նա, միջին աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ։ Դա, ըստ նախարարի, երկրորդ միջին աշխատավարձն է հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանից հետո։
«Ես ափսոսում եմ, որ մեր գործընկերները խուսափեցին բաց բանավեճերից»,- նշել է Վիգեն Սարգսյանը։ Բանավեճեր անցկացնելու առաջարկը, նրա խոսքով, ընդունել են միայն ՀՅԴ-ն ու Ելք դաշինքը։
«Դա պետք է մտահոգի մեր հասարակությանը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք չեն ընդունել այդ առաջարկը, թաքցնելու բան ունեն»,- հավելել է նախարարը։
Նմանատիպ նյութեր
3955 դիտում
13:18 31-03-2017
Առյուծի բաժինը կհասնի ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին, ԱԺ կանցնեն նաեւ «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն. հարցում
7819 դիտում
10:46 02-04-2017
«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ
4746 դիտում
10:42 13-06-2018
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը ՍԴ անդամ չեն ընտրի
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված