211652_close_icon
views-count4765 դիտում article-date 14:18 28-03-2017

«Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ էի զգում»․ Լեդի Գագա

Լեդի Գագան ծնվել է Նյու Յորքում 1986 թվականի մարտի 28-ին Ջոսեֆ Էնթոնի Ջո Ջերմանոթայի և Սինթիա Բիսեթի ընտանիքում: Գագան ունի իտալական և հեռավոր ֆրանսիական արմատներ։ Ունի փոքր քույր՝ Նատալին։ Նրա ծնողները ցածր եկամուտ ունեին, այդ պատճառով աշխատում էին «ութից ութը», որպեսզի կարողանան ապահովել երեխաներին որակյալ կրթությամբ։ Գագան և նրա ընտանիքը կաթոլիկ են։ Տասնմեկ տարեկանից Գագան հաճախել է «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ օրիորդաց դպրոցը։ Նա իր դպրոցական տարիները բնութագրում է որպես «նվիրված, կարգապահ, ուսումնառատ և մի փոքր խենթ շրջան»: «Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ և ֆրիկ էի զգում»: Նրա դասընկերները կարծում էին, որ նա չի համապատասխանում իրենց դպրոցին։ Գագան սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանում, գրել է իր առաջին բալադը տասներեք տարեկանում և սկսել է ելույթներ ունենալ մինչ տասնչորս տարեկան դառնալը։ Դպրոցական ներկայացնումներին գլխավոր դերեր էր խաղում։ Նյու Յորքում շոուների համար լսումները անցնում են նրա համար առանց որևէ հաջողության։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը։ Մինչ տասնյոթ տարեկան դառնալը Գագան դառնում է մեկը քսան դիմորդներից, որ ժամանակից շուտ է ընդունվում համալսարան։ Գագան տեղափոխվում է Նյու Յորքի կենտրոն և հենց այդտեղից էլ սկսվում է նրա հարուստ ու աստղային ճանապարհը։

Նմանատիպ նյութեր