211652_close_icon

Կամչատկայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

views-count3141 դիտում article-date 09:43 29-03-2017
Բերինգи ծովում՝ Կամչատկայի ափերին, 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Ըստ ՌԴ գիտությունների ակադեմիայի Կամչատկայի երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է Կրուտոբերեգովո ավանից 85 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ստորգետնյա ցնցումներն ամենաուժեղը /5 բալ/ զգացել են Կլյուչի և Կոզիրևսկ գյուղերի բնակիչները։ Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Բացի այդ, ցունամիի վտանգ է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր