211652_close_icon
views-count4758 դիտում article-date 23:27 01-09-2016

Նոր Զելանդիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Նոր Զելանդիայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է RBC- ն: Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գիսբորն քաղաքից 170 կմ հեռավորությամն վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 30 կմ խորության վրա: Տուժածների և վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ է հայտարարվել: Իշխանությունները սկսել են տարհանել որոշ բնակավայրերի բնակիչների: Պատճառը Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներն են, որոնք կարող են հզոր ցունամի առաջացնել առաջիկա ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր