48130 դիտում
23:18 29-03-2017
Նա երբևիցե չի հայտնվել աղմկահարույց բացասական դեպքերի կիզակետում, ունի անբիծ կենսագրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 2-ին թիվ 4 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջանները, թեժ պայքար է սպասվում:
ՀՀԿ-ական Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից է Հանրապետական կուսակցության անդամ Ասատուր Սահակյանը, ում հարազատների միջավայրում, ընկերական շրջապատում ու աշխատավայրում բոլորը ճանաչում են՝ որպես կարգապահ, պարտաճանաչ և պատասխանատու և որն ամենակարևորն է՝ հայրենիքը սիրող անձնավորության:
Այս ընտրատարածքի համար խորդանշական է լինելու առաջիկա Աժ խորհրդարանական ընտրությունները: Այս ընտրատաածքը թե ընտրությունների նախաշեմին, ինչու՞ ոչ, նաև ընտրություններից հետո, մշտապես աչքի է ընկել աղմկահարույց դեպքերով, սակայն բոլորը քաջ գիտեն, որ Ա. Սահակյանը երբևիցե չի հայտնվել աղմկահարույց բացասական դեպքերի կիզակետում, քանի որ նրա թիվ 1 խնդիրն է՝ ընտանիք և ընկերություն:
Ու հիմա եկել է այն պահը, որ նշված տարածքի ընտրողները հնարավորություն ունեն իրենց ձայնը տալու այնպիսի մի թեկնածուի, ով ունի ներկայանալի անցած ճանապարհ և անբիծ կենսագրություն:
Պատգամավորության թեկնածուն իր ուժերին վստահ է. իրեն գիտեն, ճանաչում են, ու համոզված է՝ ըստ արժանվույն կգնահատվի իր մարդկային որակներն ու անցած ուղին։
Նրան վստահողները համոզված են, որ նրա ներկայությունը ազգային ժողովում նոր շունչ կհաղորդի՝ թե օրենսդիր մարմնին, և թե ընտրողների բարձրացրած հարցերին: Հարցեր, որոնք վերաբերում են ամենատարբեր բնագավառներին և Ա. Սահակյանը հետամուտ կլինի խնդիրների լուծմանը ՝ ի շահ ազգաբնակչության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4554 դիտում
09:42 02-03-2017
Պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք. Սերժ Սարգսյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
496 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
373 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
391 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան