211652_close_icon
views-count2363 դիտում article-date 12:55 31-03-2017

Հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահի ֆեյսբուքյան էջը և կեղծ հրավերք հրապարակել

Ցանցահեններին հաջողվել է «կոտրել» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ֆեյսբուքյան էջը, այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ «Europe-1» ռադիոկայանի փոխանցմամբ, նախագահի անունից, ում լիազորություններն ավարտին են մոտենում, իբրև թե Ելիսեյան պալատում մայիսի 7-ին տեղի ունենալիք հրաժեշտի միջոցառման հրավերքներ են ուղարկել։ Գրառումը ջնջվել է հրապարակումից 1 ժամ անց։ Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։

Նմանատիպ նյութեր