211652_close_icon
views-count2548 դիտում article-date 10:47 31-03-2017

ԱՄՆ պետդեպի անդրադարձը՝ ՊՊԾ գնդի գրավման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը: «Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական և քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց, կոռումպացնելով օրինապահ մարմիններին. դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը»,- ասված է այնտեղ: Անդրադարձ կա նաև լրագրողների նկատմամբ բռնություններին, և նշված է, որ դրանց հեղինակները դեռևս չեն պատժվել»: [b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր