67771 դիտում
11:18 31-03-2017
Գյուղացիներն ասում էին. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի, մեր թեկնածուն մեր վերքերին դարման դնող Արամն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 30-ին, ԱԺ ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանը հանդիպում ունեցավ իր ընտրողների՝ Թթուջուր, Այգուտ, Դպրավանք, Ձորավանք, Անտառամեջ և Կալավան գյուղերի բնակիչների հետ։
Պատգամավորության թեկնածուին բոլոր տեղերում ընդունեցին մեծ ոգևորությամբ, գառ մորթեցին, որից հետո ելույթով հանդես եկան թեկնածուի վստահված անձինք, այնուհետև ինքը՝ թեկնածուն։
Գրեթե բոլոր տեղերում գյուղացիներն ասում էին. «Վերջապես մեզ տրվեց հնարավորություն, որպեսզի օրենսդիր մարմնում ունենանք մեր թեկնածուն ու այդ թեկնածուն պետք է լինի մեր հող ու ջրին, մեր նիստուկացին ծանոթ, մեր հոգսերին ու պրոբլեմներին լավ գիտակ մեր համերկրացին, ու այս դեպքում դա Արամ Եգանյանն է, ում նոր չէ, որ ճանաչում ենք, այլ երկար տարիներ՝ դեռ սովետի օրերից։ Մենք գիտենք՝ մեր ցանկացած խնդիր նա կբարձրաձայնի թե օրենսդիր, թե գործադիր մարմնում և որոշ պատգամավորների նման շոումեն չի լինի, խոսքն ասի ու մոռանա, այլ կպահանջի, որպեսզի այդ բարձրացված հարցերը լուծվեն»։
Մի քանի գյուղացիներ էլ հույս էին հայտնում, որ նա Ազգային ժողովում կլինի կամուրջ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, քանի որ քանի անգամ պատգամավորներ են ընտրել, միևնույն է, ընտրվելուց հեոտ նրանք անգամ չեն բարեհաճել այցելել գյուղ։
Առիթից օգտվելով՝ գյուղացիները նաև թեկնածուի առաջ հարց էին բարձրացնում, որ հետևողական լինի՝ բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհները գոնե ասֆալտապատեն։ Նրանք ասում էին. «Վերևներին Արամը կարող է տեղեկացնել, որ գյուղացին իրենցից ոչ փող է ուզում, ոչ էլ իրենց դիզած հարստությունն է ասում՝ բերեք մեզ; Մենք ուզում ենք բարեկարգ ճանապարհներ, կանոնավոր ոռոգման ջուր, որակյալ սերմնացան, մնացածը մենք գյուղացիներով ուս-ուսի տված, իրար թև ու թիկունք լինելով՝ կարարենք։ Իզուր չի ժողովրդական խոսքն ասում՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Ու հիմա գյուղովի կանգնելու ենք, որպեսզի կոտրենք այն կարծրատիպը, որ գյուղի մարդիկ թեկնածու չունեն. ունենք ու մեր թեկնածուն մեր վերքերին դարման դնող Արամ Եգանյանն է»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
Նմանատիպ նյութեր
27489 դիտում
20:33 05-06-2017
«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ