132436 դիտում
10:47 01-04-2017
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. «ճակատ-ճակատի» բախվել են «06»-ն ու Oka-ն. կա 2 զոհ, 3 վիրավոր. մահացածները մայր ու որդի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից երեքին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Սպիտակի հիվանդանոց, իսկ երկուսին Սպիտակի հիվանդանոց են տեղափոխել բժիշկներն ու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Սպիտակի քննչական բաժնի պետ Մ. Փանոսյանն ու նույն բաժնի ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանը։
Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
***
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ Ճանապարհային ոստիկանությունն ու Լոռու մարզի քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները պարզել են՝ մահացածը Oka մակնիշի TK509 C 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Աշտարակ քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 61-ամյա Էդիկ Գևորգյանն էր։
Հիվանդանոց են տեղափոխվել նրա մայրը՝ 82-ամյա Շուրա Ենգիբարյանը, ով քիչ առաջ նույնպես մահացել է։ Մյուս վիրավորներն են՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներ՝ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 29-ամյա Արամ Դավթյանը, նրա ուղևորներ՝ Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արման Ավագյանը և Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Բաբայանը։
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցված քրեական գործը վերաորակվել է ՀՀ ր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+