233484 դիտում
23:49 26-11-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Սևանի քնչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:
[color=#CC0000]27.11.2017
9:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Մարատ Կիրակոսյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 57-ամյա Արմեն Կիրակոսյանը:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Կիրակոսյանը, ուղևոր, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Կարապետյանը տեղում մահացել են, Nissan-ի վարորդ Ա. Կիրակոսյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Մամիկոնյանը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Պարզվել է, նաև, որ մահացածներից Մ. Կիրակոսյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես ձերբակալվածների պահման վայրում ոստիկան, կոչումով՝ Ոստիկանության կրտսեր սերժանտ էր, իսկ Գ. Կարապետյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես հերթապահի օգնական, կոչումով՝ Ոստիկանության ավագ սերժանտ էր:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+