211652_close_icon
views-count47360 դիտում article-date 11:13 01-04-2017

Ոստիկանները հայտնաբերել են այն «կենդանուն», ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա

Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտնել, որ Սվաճյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել եւ գողացել են դրոշները: Ոստիկանության մամուլի ծառայությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին, որ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 25-ամյա Հայկ Սարգսյանը հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ,[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/01/1063191/] անհայտ անձը[/url] հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 23-ամյա Գառնիկ Վ.-ի կողմից: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ եւ կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 40-ամյա Արթուր Այվազյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արթուր Ա.-ն ձերբակալված է: Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է քննություն: [b]40-ամյա Արթուր Այվազյանն է, ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա [/b][img]http://shamshyan.com/ups/images/0918152001491031319736521.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր