211652_close_icon
views-count3011 դիտում article-date 12:08 02-04-2017

«ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ

[b]Ժամը 09։30-11:40 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։[/b]  -22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։  -22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30 անձ իրար հետևից քվեարկել է նոր տպված անձնագրերով։  -1/02 (թիվ 1 ընտրատարածք, Ավան) և 28/3 (թիվ 10 ընտրատարածք, Կոտայքի մարզ, Նոր Հաճն) ընտրատեղամասում արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ 28/3 ընտրատեղամասում քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել։  -5/17 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Դավթաշեն) ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։  -4/03 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում հայտնաբերվել է տեսախցիկ քվեախցիկի վերևամասում, կազմվել է արձանագրություն։  -Մի խումբ երիտասարդներ մտել են 2/39 (թիվ 1 ընտրատարածք, Նոր-Նորք) ընտրատեղամաս և երկար ժամանակ դուրս չեն եկել։ ԵԼՔ դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։  -22/17 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ)  -22/18 և 22/19 ընտրատեղամասերում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։  -4/2 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամաս քաղաքացիներին տեղափոխում են Գազել մակնիշի ավտոմեքենաներով։  -4/16 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում նկատել են բաց դուռ՝ հասանելի կողմնակի անձանց համար։  -31/11 տեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Գյումրի) բացահայտվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարահանման երկու դեպք։ Կազմվել է արձանագրություն։  -14/30 և 14/31 (թիվ 6 ընտրատարածք, Արմավիր, Բաղրամյան) ընտրատեղամասերում վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամը 6-րդ համարի քվեաթերթիկը քաղաքացուն հանձնելիս դնում է վերևում։  -7/49 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա)։ -6/04 և 6/05 ընտարտեղամասեր (թիվ 2 ընտրատարածք, Աջափնյակ) քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր