211652_close_icon

Երևանի 4/19 ընտրատեղամասում եթե լուսավորության ու ջեռուցման խնդիրը չլուծվի՝ ընտրողները ընտրատեղամաս պետք է գան մոմերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count22439 դիտում article-date 13:05 02-04-2017
Մինչ ընտրությունները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները հանրութանը տեղեկացնում էին, որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձնանց, ընտրական հանձնաժողովների անդամների համար ստեղծվելու են բարվոք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Այօսր՝ ապրիլի 2-ին, Արաբկիր վարչական շրջանի Իսակովի անվան դպրոցում տեղակայված 4/19 ընտրատեղամասը բացվեց ճիշտ ժամանակին: Սակայն արդեն խնդիրներ են առաջացել լուսավորության և ջեռուցման հետ կապված: Ներսում և ցուրտ է, իսկ էլեկտրալամպերն էլ չեն աշխատում: Եթե կարճ ժամանաում խնդիրը չլուծվի, ապա մնում է ընտրողները նշված ընտրատեղամաս գան մոմերով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ինքը արդեն տեղեկացրել է առաջացած խնդիրների մասին և խոստացել են, որ խնդիրը կլուծվի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ մինչև «հեքիաթը կանչելը»՝ լուսավորության և ջեռուցման խնդիրը կլուծվի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր