25697 դիտում
16:23 02-04-2017
ՀՀ ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»
Պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Կենտրոն վարչական շրջանում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված 29/9 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ քվեարկել է հանուն խաղաղության եւ կայունության:
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ նա նշեց. «Ընտրակաշառքների մասին խոսել եմ իմ հանդիպումների ժամանակ՝ մարզերում: Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»:
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, փողոց դուրս գալու, Վ.Գասպարյանը նշեց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, եւ ցանկացած այլ դրսեւորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլեւ…»:
ՀՀ ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7347 դիտում
18:59 07-08-2018
Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5562 դիտում
10:20 22-02-2017
Թաղային հեղինակությունները պաշտոնների խոստումներ են ստացել. «Ժամանակ»
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)