7347 դիտում
18:59 07-08-2018
Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հայտարարությունը, որ որոշ քաղաքացիներ փոխելով բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում` մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ և նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն` նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։
Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես և այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան:
Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ համայնքային ոստիկաններին պետք է աջակցեն նաև մյուս ստորաբաժանումները: Ընտրացուցակները ճշտելու նպատակով բնակարան այցելող ոստիկանը պետք է լինի համազգեստով և քաղաքացիների հետ ցանկացած պարագայում շփվի բարեկիրթ ու հարգալից: Ոստիկանության պետը անդրադառնալով ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով, և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։
«Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը:
Նա նաև հիշեցրեց, որ ընտրության օրը ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկան պետք է իր մոտ ունենա ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց: Իսկ մինչ ընտրությունները ստորաբաժանման ղեկավարներին ոստիկանության պետը հանձնարարեց հիշյալ ուղեցույցերով գործնական պարապմունքներ անցկացնել ոստիկանության ծառայողների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5559 դիտում
10:20 22-02-2017
Թաղային հեղինակությունները պաշտոնների խոստումներ են ստացել. «Ժամանակ»
3372 դիտում
14:15 18-10-2018
Ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կօգտագործի նոր մոտեցումներ. Վալերիյ Օսիպյան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»