211652_close_icon
views-count40107 դիտում article-date 11:23 03-04-2017

Վանդալիզմ Երևանում. Ծիծեռնակաբերդի տարածքում մեծ թվով առողջ ծառեր են կտրվել, ե՞րբ է վերջ դրվելու այս սուրբ տարածքում «վայ-կենդանի-մարդ» արարածի խոզությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապիրլի 2-ին, ականատես ենք եղել, որ հերթական վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ գտնվող այգում։ Ստահակը կամ ստահակներն ամբողջովին ոչնչացրել են 40-ից ավելի ծառեր և զարմանալին այն է, որ ոչնչացված ծառերը տեղում չէին։ Ակնհայտ էր, որ նրանք իրենց սև գործն անելուց հետո ծառերը տարել էին։ Ծիծեռնակաբերդի ղեկավարությունը բազմաթիվ անգամ նշված տարածքներում սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել՝ վերացնելով վայ-քաղաքացու թողած աղբը, սակայն Ծիծեռնակաբերդի աշխատակիցներն անզոր են՝ միայնակ պայքարելու այն «կենդանու» դեմ, ում ձեռքը գնացել և ծառերի սպանդ է իրականացրել մեզ՝ հայերիս համար սրբության սրբոց համարվող տարածքում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես նշված հատվածներում կտեղադրի տեսախցիկներ, որպեսզի հնարավոր լինի տաք հետքերով բռնել այն ստահակի ձեռքը և այն մարդ-խոզ արարածին, ով իր բնական կարիքները կենդանու հոգեբանությամբ հոգում է նշված հատվածում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր