5167 դիտում
20:30 04-04-2017
Մեկնարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:
Քննարկվեցին համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպական խնդիրներին առնչվող հարցեր:
Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք հաշվի առնելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջացրեց համաժողովի թեմատիկ ուղղությունները, նշելով, որ աշխատանքները պետք է ընթանան ներդրումների ներգրավման, հայապահպանության, Սփյուռքի երիտասարդության, մշակութային խնդիրների լուծման, արցախյան հիմնախնդրի և ժողովրդական դիվանագիտության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի ուղղությամբ:
Հանձնարարվեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով՝ մշակել համաժողովի ծրագրի նախագիծը և սկսել հերթականությամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
16:19 05-09-2017
Տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մամուլի ասուլիսը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»