Համացանցում հրապարակվել են փորձարկվող նոր Lamborghini Huracan կաբրիոլետի լուսանկարները
Նոր Lamborghini Huracan Performante շքեղ մոդելը ընդամենը մեկ ամիս առաջ ներկայացվել էր միջազգային ավտոշոուներից մեկի շրջանակներում և ահա իտալացի մասնագետներն արդեն աշխատում են Lamborghini Huracan Spyder կաբրիոլետ տարբերակի վրա:
Նոր մոդելի պրեմիերայի օրը գաղտնի է պահվում:
Համացանցում հրապարակվել են կաբրիոլետի փորձարկումների ժամանակ արված լուսանկարները: Մեքենան լուսանկարել են Գերմանիայի մրցուղիներից մեկում, որը պատկանում է Volkswagen ընկերությանը:
Հայտնի է, որ V10 շարժիչով Lamborghini Huracan-ը 640 ձիաուժ հզորություն կունենա, իսկ 100 կմ/ժ արագության կհասնի ընդամենը 2,9 վայրկյանում:
Նշվում է նաև, որ փորձարկումների ժամանակ փակվող փափուկ տանիքով Lamborghini Huracan Spyder կաբրիոլետը մրցավազքի է դուրս եկել Porsche 918 Spyder-ի հետ և հաղթող ճանաչվել՝ առաջ անցնելով 5 վայրկյանով: