211652_close_icon
views-count43012 դիտում article-date 13:26 06-04-2017

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին և Արմեն Մարտիրոսյանին

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին` կոչ անելով նրանց հեռակա բանավեճում անտեղի չշրջանառել իր անունը։ Մ. Մինասյանի բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին, Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան, Հարգելի պարո՛ն Փաշինյան, Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։ Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։ Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։ Կանխավ շնորհակալ եմ, Միքայել Մինասյան Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։

Նմանատիպ նյութեր