211652_close_icon
views-count17632 դիտում article-date 11:12 30-12-2015

Զրույց Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետ. News.am

[url=http://news.am/arm/news/304613.html]NEWS.am[/url]-ի հետ հարցազրույցում Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պատմում է հայ-վատիկանյան փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին: [b]Պարոն դեսպան, Դուք առաջինն եք, ով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ոչ համատեղության կարգով: Որո՞նք են Ձեր աշխատանքային գործունեության հիմնական առանձնահատկությունները եւ դիվանագիտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները: [/b] Երբ Հռոմ եկա եւ հավատարմագրերը հանձնեցի, ուրախություն, բայց նաեւ զարմանք նկատեցի, թե Հայաստանը որքան ուշ է հիմնում Սուրբ Աթոռում իր մշտական առաքելությունը: Կաթոլիկ եկեղեցին ճանաչում է Հայաստանի առաջնայնությունը որպես պետականորեն առաջին քրիստոնյա ազգի, եւ դա մեզ համար, բացի պատիվ լինելը, պարտավորեցնող առաքելություն է: Եվ այդ գիտակցությամբ է, որ մենք ներկայանում ենք կաթողիկե աշխարհի սրտում՝ մեզ հետ բերելով մեր պատմական փորձառություններից սերված խաղաղության եւ համերաշխության ուղերձը: Մեր երկու իրականությունները բազում ընդհանրություններ ունեն, շատ ընդհանուր մարտահրավերներ կան, ինչպես օրինակ Միջին Արեւելքում քրիստոնյաների խնդիրը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ, ընդհանրապես, քրիստոնեական արժեքների պահպանությունը: Ակտիվ կերպով համագործակցում ենք նաեւ միջազգային ասպարեզում՝ հանուն աշխարհում առավել արդարության: [b]Որպես նախորդ հարցի շարունակություն. Սուրբ Աթոռն առանձնահատուկ պետություն է: Այս համատեքստում որո՞նք են Ձեր առաքելության գործունեության հիմնական տարբերակիչ հատկանիշները՝ այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համեմատած: [/b] Յուրաքանչյուր իրականություն ունի իր առանձնահատկությունները: Սուրբ Աթոռի հետ աշխատանքն առաջին հերթին ենթադրում է շփում խիստ բազմաբնույթ մի աշխարհի հետ, ինչ-որ առումով ունիվերսալ, բառի բուն իմաստով, բաղկացած տարբեր ազգերի ներկայացուցիչներից, տարբեր ծագում, մտայնություն, մշակույթ եւ հասարակական փորձ ունեցող անձանցից: Տարածքային իր փոքր չափերով հանդերձ՝ Սուրբ Աթոռն իրենից ներկայացնում է մի ամբողջ աշխարհ, ինչը հետաքրքիր է դարձնում ամենօրյա շփումները, խթանում հաղորդակցությունը եւ, շնորհիվ իսկապես գլոբալ դիվանագիտության, աշխատելու նորանոր հեռանկարներ բացում: Նման միջավայրում գործելու համար անհրաժեշտ է առավելապես բաց լինելու կարողություն: [b]Ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մատուցեց Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, շեշտելով, որ այն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է: Բոլորս տեսանք Պատարագը եւ լսեցինք Հռոմի Պապի ուղերձը, սակայն քչերը գիտեն, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ, մասնավորապես դեսպանության կողմից: Հնարավորության սահմաններում կարո՞ղ եք մի փոքր պատմել այդ ամենի մասին: [/b] Ապրիլի 12-ի Պատարագը մի իրադարձություն էր, որը, չսպասելով ժամանակի վճռին, դարձավ պատմական, եւ պետք է ասեմ, որ դա արդեն իսկ ուրվագծվում էր այդ մեծ իրադարձության նախապատրաստման ընթացքում: Եթե վերլուծենք կատարվածը, կնկատենք, որ Ֆրանցիսկոս Պապի կողմից Մեծ եղեռնը ցեղասպանություն տերմինով ամենաուղղակի կերպով եւ հրապարակավ բնորոշելը իսկապես մեծ կարեւորություն ուներ դեպքերի հետագա զարգացման առումով, որքան էլ որ առաջին անգամը չէ, որ Հռոմի քահանայապետն այդկերպ է արտահայտվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ մասնավորապես համարձակ քահայանապետ Հովհաննես-Պողոս Բ-ն, ով արդեն իսկ իր հարգանքն էր մատուցել զոհերին՝ Հայաստան կատարած իր պատմական այցելության ժամանակ: Ինձ համար մեծ կարեւորություն ուներ նաեւՊատարագի այն հատվածը, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետի կոչումը, որը կաթողիկե եկեղեցու բարոյական, աստվածաբանական եւ մշակութային ամենաբարձր ճանաչումն է: Պատարագի՝ Պապի կողմից բացահայտորեն հովանավորված այս ասպեկտը խորհրդանշական ու անկրկնելի արժեք ունի, պատիվ է բերում հայ ժողովրդին եւ վերադարձնում է նրան մշակութային մեծությունը, որը երբեմն հակված ենք թերագնահատելու: Մեր հոգեւոր եւ մշակութային արժեքների նկատմամբ մեծ հարգանքի մեկ այլ ապացույց էր Նեապոլում նախօրեին տեղի ունեցած արարողությունը, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները կրկին իրենց արժանի տեղը գտան Նեապոլի համանուն եկեղեցում՝ հայ եւ Նեապոլի հոգեւոր ու քաղաքացիական ամենաբարձր իշխանությունների ներկայությամբ: Այդ արարողության ժամանակ արդեն իսկ զգացվում էր այն էկումենիկ ոգին, որով պետք է առանձնանային դրան հաջորդող 48 ժամերը եւ մասնավորապես հաջորդ օրը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը Պապի հետ միասին, հանդիսավոր թափորովմտան Սուրբ Պետրոս տաճար, որտեղ ներկա էին ՀՀ Նախագահը եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ Վարպետը: Բնական է, որ այս ամենը մեծ ջանքեր է պահանջել ներգրավված բոլոր կողմերից, բայց դիվանագիտական աշխատանքը, երբ հաջողվում է, սիրում է խոսել միայն արդյունքներից: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/304613.html]կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր