211652_close_icon
views-count2608 դիտում article-date 17:40 06-04-2017

Երևանի ավագանու ընտրություններին որևէ կուսակցություն առաջադրման փաստաթղթեր դեռ չի ներկայացրել. ԿԸՀ

Մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ որևէ կուսակցություն առաջադրման անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Shamshyan.com-ին հայտնում են ԿԸՀ-ից: Հիշեցնենք, որ առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ապրիլի 9-ին ժամը 18-ին: Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի ապրիլի 9-14-ին։ Նախընտրական քարոզչությունը ԿԸՀ սահմանված ժամանակացույցով կսկվի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր