2971 դիտում
20:23 29-08-2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն. ԿԸՀ
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Արդեն ավարտվել է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի և կհայտարարի այն քաղաքական ուժերի անվանումները, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»,- նշեց Սմբատյանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները:
Նմանատիպ նյութեր
5762 դիտում
19:56 14-04-2017
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժերի ցուցակները
2605 դիտում
17:40 06-04-2017
Երևանի ավագանու ընտրություններին որևէ կուսակցություն առաջադրման փաստաթղթեր դեռ չի ներկայացրել. ԿԸՀ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին