211652_close_icon
views-count4102 դիտում article-date 19:52 06-04-2017

Հանոյում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն

Ապրիլի 5-ին Հանոյում տեղի ունեցավ Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանի գլխավորությամբ, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանը, Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ընդունելությանն ունեցած իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն անդրադարձավ հայ-վիետնամական հարաբերություններին, Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաևՀայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի գրավչությանը: Կարևորվեցին Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի աշխատանքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին ՀՀ ներդրումային միջավայրի վերաբերյալ նյութեր, Հայաստանի մասին պատմող ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Ալեքսանդր Հարությունյանի և Լուսինե Զաքարյանի երաժշտական ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր