1349 դիտում
12:18 07-04-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը ևս մեկ հնարավորություն է՝ ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև վերահաստատելու մեր սերը ձեր նկատմամբ:
Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի համն ու բույրը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Եվ դա բնական ու օրինաչափ է, քանզի ձեր երեխաներին ու թոռներին, նաև ընտանիքներին ուղղվող ձեր մշտական հոգատարությունն ու հոգսառատ առօրյան հանգստյան օր կամ ժամ չունի: Ու վստահաբար հենց այդ անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ, միևնույն ժամանակ նաև միտված ապագային և ժամանակի ոգուն՝ մնալով մեր ազգի հենասյունն ու հարատևման գրավականը:
Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն: Թո՛ղ, որ մայրական սրտի ջերմությունը, միայն կնոջը բնորոշ հմայքն ու քնքշությունը՝ համեմված ձեր հայրերի, ամուսինների և զավակների սիրով, ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ու համոզվա՛ծ եղեք, որ մենք էլ մեր հերթին կանենք ամեն ինչ, որ դուք հնարավորին հաճախ ժպտաք»:
Նմանատիպ նյութեր
2550 դիտում
12:36 07-04-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
1645 դիտում
11:49 07-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
36817 դիտում
01:09 08-03-2017
Մարտի 8 Մայրության և Գեղեցկության օր. Մայրության և Գեղեցկության տոն
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով