35152 դիտում
11:18 07-04-2017
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկի սխալ վիրահատության պատճառով հիվանդը կրկին վիրահատվել է. նրա և ընտանիքի միակ խնդրանքն է, որ նման բժիշկները հեռացվեն առողջապահական ոլորտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում է ժամանակավորապես բնակություն հաստատել Խուրշուդյանների ընտանիքը: Այդտեղ տեղափոխվելուց անցել է մոտ 3 տարի և չնայած այդ տանը նույնպես կենցաղային և ապրելու համար անհրաժեշտ պայմանները բավարար չեն, սակայն մի քանի անգամ գերազանցում են նախկինից:
Ընտանիքի հայրը՝ 45-ամյա Աթիկ Խուրշուդյանը, բավականին երկար տարիներ՝ մոտ 18 տարի, փաստաթղթերի հետ խնդիրներ ունենալու պատճառով չի կարողացել վերադառնալ Ռուսաստանի Դաշնությունից: Նրան դա հաջողվել է միայն 2010 թվականին, իսկ արդեն 2011 թվականին ամուսնացել և այսօր ունեն 2 տարեկան Անգելիկային:
2016 թվականի մայիսից նա նկատել է, որ սնվելու ժամանակ լեզվի տակ ինչ-որ ցավեր է զգում, իսկ ծնոտի վրա գոյացություն կա: Խնդրով անհանգստացած՝ դիմում է Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկ Արթուր Բաղդասարյանը, հետազոտելով նրան, ասում է, որ կվիրահատի և ամեն բան լավ կլինի, որի դիմաց պահանջում է 600.000 դրամ:
Վիրահատությունը բարեհաջող է անցնում, բայց մեկ շաբաթ հետո, երբ Արթուրը, սկսում է վերքը մշակել, հիվանդը նկատում է, որ ծնոտի վրայի գոյացությունը պահպանվում է նույնությամբ։ Հարցնում է բժշկին, թե ինչ է արել նա, Արթուրը պատասխանում է, որ իբր չի նկատել ուռուցքը, իսկ հիվանդը բարկացած ասում է, որ եթե նա դա չի նկատել, այդ դեպքում ի՞նչ է վիրահատել: Աթիկի եղբայրն էլ, իր հերթին, բժշկին հարցնում է, եթե նկատած լիներ այդ գոյացությունը, կհեռացներ, նա պատասխանում է, որ երևի ոչ:
Սխալ վիրահատությունից հետո բժիշկ Ա. Բաղդասարյանը 8 ամիս Աթիկին ուղարկում է ճառագայթների, քիմիաթերապիա ընդունելու, ինչպես նաև նշանակում է այլ թանկարժեք դեղորայքներ, որոնց կարիքը նա ընդհանրապես չուներ:
Այդ ամբողջ ընթացքում նա Աթիկի հարազատներին անընդհատ ասում է, որ նրան 1-2 տարվա կյանք է մնում:
Այնուհետև, չնայած այդ ամենի, Աթիկը դիմում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, բարեբախտաբար, վիրահատվում է, որն արժենում է 400.000 դրամ և հեռացնում են ծնոտի վրայի գոյացությունը: Ի դեպ, Աթիկը 2-րդ կարգի հաշմանդամ է, այդ բոլոր վիրահատությունները և մնացած ծախսերը հոգացել է վարկերով, իսկ արդեն վերջին վիրահատության համար գումար չունի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դեպքերն ավելի մանրամասն ներկայացնելով՝ Արթուրը և նրա կինը՝ Ժանետան, ցանկացան և պահանջեցին, որ նման բժիշկները հեռացվեն առողջապահական ոլորտից՝ իրենց տեղը զիջելով էլ ավելի փորցձռու և բանիմաց մասնագետների, ովքեր միայն չեն մտածի իրենց եկամուտների մասին, այլ հավատարիմ կմնան Հիպոկրատին տված երդմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+