211652_close_icon
views-count1653 դիտում article-date 18:10 07-04-2017

Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից. ՀՅԴ

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. Սիրելի՛ մայրեր, քույրեր Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Հազարամյակներով դուք եք եղել մեր ինքնության, ազգային գիտակցության ժառանգականության ապահովման, մեր լինելության հիմնական կրողներն ու պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար: Դուք պատասխանատվությամբ և պատվով եք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելությունը, Դուք եք պարգեւում իրենց կյանքն անմնացորդ մեր երկրի և ժողովրդի հարատևության զոհասեղանին դնող առյուծ զավակներ: Խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսների հերոս մայրեր ու քույրեր: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենալով ինքնադրսևորման հնարավորութուն՝ Դուք նպաստ եք բերում երկրի զարգացմանը, անվտանգության ապահովմանը՝ սահմանելով բարոյական ու համամարդկային չափանիշներ: Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից: Հասկացություն, որ արտահայտում է նոր սկզբի, կյանքի հարատևության, բարության ու ջերմության անսահմանությունը: Դուք ձեր նվիրմամբ, խորաթափանացությամբ ու համարձակությամբ իմաստավորում ու գունազարդում եք մեր կյանքը: Մաղթում ենք սեր, ներքին ներդաշնակություն, կանացի երջանկություն: Ընտանիքում, անձնական կյանքում և հանրային գործունեության մեջ իբրև կին, իբրև մարդ, իբրև քաղաքացի՝ ամբողջովին իրացված և գնահատված լինելու գոհություն: [b]Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմին [/b]

Նմանատիպ նյութեր