211652_close_icon
views-count22241 դիտում article-date 20:51 07-04-2017

Ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր